Շուշիի Ղազանչեցոց տաճարում պսակադրված վերջին զույգը Հայաստանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշիի Ղազանչեցոց տաճարում պսակադրված վերջին զույգը Հայաստանում է



2020 թվականի հոկտեմբերին ի հեճուկս պատերազմի Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պսակադրվեց վերջին զույգը: Զույգի առաջնեկը՝ Սաթէնը լույս աշխարհ է եկել բլոկադային ժամանակ: Զույգն իր առաջնեկի հետ տեղահանվել է Արցախից՝ գալով Հայաստան:

«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց: Սաթէ, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նվիրումն ու ինքնազոհաբերումն արդյունք կունենան։ 3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ(նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։ Դու ծնվեցիր Արցախում, երբ թվում էր՝ ունենք երազած հայրենիք։ 9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում «պայքարեցինք»։ Ժամանակը չափվում էր քո ամսականներով և մեծանալուդ հետ դժվարություններն ավելի էին ծանրանում։ Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանոթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում։ Սաթէ, բայց մենք քեզ Հայրենիք էինք ուզում տալ: Ասում են՝բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես եւ գաղթի ճամփին սովորել ես ծափ տալ։ Այո, ողբերգական ներկայացման առաջին արարն ավարտվեց և , ցավոք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր: Բախտդ չի բերել, որովհետև գուցե չխոսես բարբառով, բախտդ չի բերել, որովհետև չճանաչեցիր հայրենիքդ՝ աշխարհի գեղեցկագույն անկյունը, չքայլեցիր իմ մանկության փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական: Բախտդ միայն մի հարցում է բերել՝ Աստծո կամոք,թե պատահմամբ հայրիկդ ողջ է եւ դա այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետն է: Մենք հրաժեշտ տվինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն և հպարտն էին, մեզնից խլեցին մեզ ,աղջիկս: 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ:
 
Հ.Գ. սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար»,- գրել է Մարիամ Սարգսյանը: