Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 9-ից 15-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 9-ից 15-ը




ԽՈՅԵՐ

Շաբաթը լի կլինի անձնականի մասին մտորումներով։ Ձեր սիրելին կկարծի, թե ցանկանում եք իրեն փոխարինել մեկ ուրիշով: Համոզեք նրան, որ նա սխալվում է, թե չէ հետո ստիպված կլինեք նրան դեպրեսիայից հանել:

ՑԼԵՐ

Եկող շաբաթվա ընթացքում ձեր սիրելին ձեզ անակնկալ կմատուցի: Միգուցե դա լինի շոկոլադի կամ ծաղիկների տեսքով, կամ էլ` միգուցե պայճառ ժպիտի տեսքով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին կդժվարանա համոզել, որ խենթությունների դիմեք: Սակայն դա ձեզ հաստատ կուրախացնի, այնպես որ` փորձեք նրան վստահել եւ անել այն, ինչ ասում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աշխատեք ավելի շատ բան իմանալ ձեր սիրելիի մասին, օրինակ` թե ինչ գիրք է նա կարդում: Այդպես ավելի հեշտ կկարողաաք հասկանալ նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Շաբաթը հաճելի կլինի ստանալ օգնություն սիրելիի կողմից, եթե, իհարկե, նա դա սիրով անի: Հակառակ դեպքում` երկուսիդ մոտ էլ կլինի տրամադրության անկում:

ԿՈՒՅՍԵՐ

Կհասկանաք, որ ձեր սիրելիի կողքին դուք այլ մարդ եք դառնում թե հարազատների հետ հարաբերություններում, թե առհասարակ: Ըստ այդմ էլ փորձեք կարգավորել ձեր հանդիպումները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Շաբաթվա ընթացքում եղեք ավելի համարձակ եւ մի ամաչեք ձեր զգացմունքներից: Միգուցե, ցանկացած այլ օր հարմար առիթ չի լինի զգացմունքային լինելու համար, բայց այսօր ճիշտ ժամանակն է:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աշխատեք անկեղծ լինել ձեր սիրելիի հանդեպ: Պետք չէ թաքցնել զգացմունքները: Նա այդ անկեղծության կարիքն ունի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին կփորձի ձեզ խորհուրդ տալ, բայց ձեզ կթվա, թե դուք այդ խորհուրդի կարիքը չունեք: Մինչ նրա խորհուրդից հրաժարվելը, լսեք այն, միգուցե, իրոք օգտակար լինի ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ համար սիրելիի հետ միասին լինելը շաբաթվա իսկական տոնը կլինի: Միգուցե դուք մի քանի օր բառ չփոխանակեք, բայց միմյանց ներկայությունը վայելելն արդեն ամեն ինչ կլինի ձեզ համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աշխատեք ձեր սիրելիին հասկանալ առանց որեւէ բառի: Դուք նրան ամենից լավ եք ճանաչում եւ ձեր այդ վերաբեմունքով նրան շատ կաջակցեք:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելիի համար դժվար կլինի ընտրել ձեր եւ իր ընկերներ միջեւ: Նա մինչեւ շաբաթվա վերջ էլ կկասկածի, թե արդյոք ճիշտ որոշում է կայացրել: