«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը՝ Metropolitan Fashion Week-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը՝ Metropolitan Fashion Week-ին




Լոս Անջելեսում ընթանում է Metropolitan Fashion Week-ը, որին ներկայացել է նաեւ հայազգի մոդել, «Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը։ Արենան Facebook-ում կիսվել է պոդիումից մի քանի լուսանկարով։ Հայուհին ցուցադրել է ճապոնացի արտիստ, դիզայներ Սաորի Միտոմեի հեղինակած հանդերձանքը՝ հանդես գալով ճապոնական ազգային զգեստի մոտիվներով ստեղծված էկզոտիկ կերպարով։

«Սաորի Միտոմեի այս գլուխգործոցով ունենում ես հզորության զգացողություն»,-անդրադառնալով իր կերպարին՝ գրել է Զեյնալյանը։