42-ամյա Քիմ Քարդաշյանը՝ Fortune ամսագրի՝ «100 ամենահզոր կանայք» թողարկման շապիկին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

42-ամյա Քիմ Քարդաշյանը՝ Fortune ամսագրի՝ «100 ամենահզոր կանայք» թողարկման շապիկին




Քիմ Քարդաշյանը զարդարել է Fortune-ի հոկտեմբեր/նոյեմբեր ամսվա համարի շապիկը։

Պարբերականի կողմից «100 ամենահզոր կանանցից մեկը» հռչակված՝ 42-ամյա հեռուստաաստղը հանդես է եկել բիզնես ոճով՝ նախընտրելով մեծ չափսի սեւ բլեյզեր եւ համապատասխան տաբատ, գրում է Daily Mail-ը։

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի աստղը մազերն արձակել է մեղմ ալիքներով, իսկ դիմահարդարման մեջ առաջնորդնվել շագանակագույնի երանգներով։

Ամսագրի հետ հարցազրույցում նա խոսել է իր հաջորդ նոր նախագծի վենչուրային կապիտալի եւ SKKY Partners-ի բացման մասին:



Քիմը միակ հայտնի մարդը չէ, ով ձեռնամուխ է լինում վենչուրային կապիտալին, բայց նա բացատրում է, որ ցանկանում է դա անել այլ կերպ՝ ոչ միայն ներդրումներ անելով, չեկ գրելով եւ սպասելով փոխհատուցմանը:

Քարդաշյանն ասել է, որ ցանկանում է լիարժեք ակտիվ լինել ողջ գործընթացում։

«Ես ոչ մի բանի մեջ չէի ներգրավվի, եթե լիովին չլինեի գործի մեջ։ Այլ ճանապարհ ինձ համար չկա»,-բացատրել է նա: