Հայազգի Փեգի Գարաբեկյանը՝ «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթում առաջին Miss Sunshine տիտղոսակիրն է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայազգի Փեգի Գարաբեկյանը՝ «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթում առաջին Miss Sunshine տիտղոսակիրն է դարձել




Ամերիկահայ գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանը դարձել է «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի առաջին «Միսս Արեւաշող»/Miss Sunshine տիտղոսակիրը։ Փեգին իր տիտղոսը ստացել է հոկտեմբերի 5-ին՝ Վաշինգտոնում կայացած «Միսս Աշխարհ Ամերիկա» մրցույթի եզրափակչի ժամանակ։ Իսկ մրցույթի հաղթողը դարձել է Վիկտորիա ԴիՍորբոն՝ Թենեսիից, որն էլ կներկայացնի ԱՄՆ-ն դեկտեմբերի 16-ին՝ Հնդկաստանում կայանալիք «Միսս Աշխարհ» մրցույթում։

Խոսելով իր տիտղոսի մասին՝ 29-ամյա Փեգին ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Ես դարձա այս գեղեցկության մրցույթի պատմության մի մասնիկը՝ պաշտոնապես թագադրվելով, որպես առաջին Miss Sunshine տիտղոսակիր եւ «Միսս Աշխարհ Ամերիկայի» պատմության մեջ այդ տիտղոսի առաջին դեսպանը։ Ինձ համար պատիվ է այս հնագույն մրցույթի պատմության մի մասը դառնալը։ Շնորհակալ եմ Աստծուն»։





Հայուհու առաջին լուրջ նվաճման մասին հայտնի դարձավ 2015 թ-ին, երբ աղջիկը ներկայացրեց Հայաստանը «Միսս Ասիա ԱՄՆ» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։