«Իմ Մոլորակը վիրավոր է, շնչակտուր ու շատ մենակ։ Ես էլ...»․ Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարը՝ Գանձասարից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իմ Մոլորակը վիրավոր է, շնչակտուր ու շատ մենակ։ Ես էլ...»․ Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարը՝ Գանձասարից




Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել Գանձասարից․ «Գանձասարի ուղեգորգն է: Ինձ հստակ ուղի էր ցույց տալիս: Դեպի լույսի ու հավատքի Խորան: Խորանը Ծնունդի խորհուրդ ունի՝ նոր կյանքի: Իսկ հիմա չկա... իմ ուղին: Խորանն էլ պղծեցին...»,-գրել է դերասանուհին։

Նա հիշել է Էքզյուպերիի խոսքերը՝ «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է անպայման կարգի բերես նաեւ քո մոլորակը»:

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)


«Իմ մոլորակը ... կործանեցին: Ես փորձում եմ հավաքվել, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Ոչ փոքր քայլերի «տեսությունն» է օգնում, ոչ էլ՝ գոռալը, լացելը, ոչինչը... Ինձ կասե՞ք դուք ոնց եք հավաքվում: Ու ո՞ր մոլորակն եք կարգի բերում... էն որը ....Իմ Մոլորակը վիրավոր է ու շնչակտուր, ու շատ մենակ։ Ես էլ...»,-հավելել է Նազենին։

Վարագա Սուրբ Խաչի տոնն էր օրեր առաջ, հիշեցրել է դերասանուհին ու ավելացրել․ «Քայլերը միշտ են բերում արդյունքի. մտածված քայլերը՝ մտածված արդյունքի, անմիտ, դավաճանական քայլերը՝ մտածված կործանման... անՈՒՂԻ քայլերը՝ մոլորության։ Մեր Մոլորակը Մոլորվել է, ես էլ՝ հետը: Սրտիս լույսը վառ եմ փորձում պահել, որ Խաչս սուր մնա, որ ցավը չբթացնի, որ արագ «կյանքը շարունակվում է»- ն նոր խաբեություն չդառնա ու հետո ավելի ուժեղ խոցի․․․»: