Հայտնի է «Ազգային երգիչ» նախագծի համերգի նոր ամսաթիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է «Ազգային երգիչ» նախագծի համերգի նոր ամսաթիվը




«Ազգային երգիչ» մրցույթի մասնակիցների՝ Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված համերգը հոկտեմբերի 15-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ասվում է նախագծի ինստագրամյան էջում։ Ըստ հաղորդագրության՝ «համերգը հետաձգվել է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։ Նախապես գնված բոլոր տոմսերն ուժի մեջ կլինեն»։

Համերգային ծրագրում ընդգրկված են նախագծում հնչած ամենահայտնի եւ ամենասիրված երգերը, կլինեն զուգերգեր եւ անակնկալ հյուրեր։ Համերգը կվարի Ավետ Բարսեղյանը։

«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ 2» նախագիծն արդեն ամիսներ է, ինչ ավարտվել է՝ Սամվել Մալոյանի հաղթանակով, բայց բոլոր մասնակիցները շարունակում են մնալ հանրության եւ երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Նախագիծը մեծ համերգով հանդես է եկել նաեւ հուլիսի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։