Աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին իր օրը կցանկանա անցկացնել հակառակ սեռի ներկայացուցչի հետ, սակայն դա դուք չեք լինի: Այնուամենայնիվ մի շտապեք եզրակացություններ անել: Հնարավոր է` նրանք, պարզապես, բարեկամական կապ ունեն։

ՑԼԵՐ


Այսօր դուք շատ հոգնած կլինեք եւ չեք կարողանա ավարտին հասցնել ձեր գործերը: Մնում է միայն հուսալ, որ ձեր սիրելին ինքնուրույն գլուխ կհանի այդ ամենից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կարծես թե` ձեր սիրելին մեծ կախվախծություն է ձեռք բերել ձեզանից եւ դրանով սահմանափակում է ձեր ազատությունը: Փորձեք նրան մեղմ ձեւով բացատրել, որ դուք էլ անհատ եք եւ երբեմն ազատության կարիք ունեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք անհավանական նրբություն կզգաք ձեր սիրելիի կողմից: Դժվար է ասել, թե դա կոնկրետ ինչով է պայմանավորված, բայց փաստ է այն, որ ձեզ դուր կգա նրա այդ վերաբերմունքը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Անկեղծությունը լավ բան է, բայց ոչ միշտ է տեղին: Այսօր լավ կլինի, որ միայն անկեղծ լինեք ձեր սիրելիի հետ, բայց պետք չէ չափազանց անկեղծ լինել: Կան բաներ, որոնք կարող եք գրել թղթի կտորի վրա, իսկ հետո այրել այն: Այդպես կկարողանաք թեթեւություն զգալ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կմոռանաք աշխատանքի, սպորտի եւ այլ նախասիրությունների մասին եւ ձեզ ամբողջությամն կնվիրեք ձեր սիրելիին: Նրան, իհարկե, դա դուր կգա: Բայց վաղվանից աշխատեք վերադառնալ բնականոն կյանքին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի մտքերը ձեզ խենթություններ կթվան, մինչդեռ նա դրանք կընդունի որպես բացարձակ ճիշտ քայլեր: Այսօր նա պատրաստ է ձեզ ստիպել հավատալ հրաշքների:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր առջեւ կցանկանա բացել իր ինտելեկտուալ հմտությունները: Դուք կամ պետք է լուռ համաձայնվեք, որ նա շատ խելացի է, կամ էլ` պետք է ապացուցեք, որ դուք էլ չեք զիջում ձեր ուղեղի պարունակությամբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք այնքան շատ կցանկանաք ձեր սիրելիի կողմից լսել հաճոյախոսություններ, որ դիտավորյալ ինչ-որ քայլեր կանեք դրանց արժանանալու համար: Այնպես մի արեք, որ նա կռահի ձեր մտքերը, թողեք որ ամեն ինչ իր հունով ընթանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր շուրջն այնքան լավ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն ձեր նկատմամբ, բայց ձեզ հուզում է միայն այն մեկը, որը ձեզ չի էլ նկատում: Մի կողմ դրեք թաշկինակն ու թույլ տվեք, որ ձեր կողքին լինի նա, որը իրականում կգնահատի ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք, որ ընտանիքի անդամներն ու ընկերները ձեզ մենակ թողնեն, սակայն նույնը չի վերաբերում սիրելիին: Դուք միայն ուրախ կլինեք նրան տեսնելիս: Նա կօգնի, որ հաղթահարեք այսօրվա տխրությունը:

ՁԿՆԵՐ

Պետք չէ, որ ձեր դիտողություններով անհանգստացնեք սիրելիին: Թողեք` նա հանգիստ աշխատի: Ձեր դիտողությունները միայն ավելի կխճճեն նրան: