«Արցախում ամիսներ տեւած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ». Քիմ Քարդաշյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արցախում ամիսներ տեւած բլոկադայից հետո հայերը դարձան էթնիկ զտման զոհ. դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ». Քիմ Քարդաշյան



Քիմ Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում, նշելով՝ «դուք մենակ չեք»: Instagram-ում տեղադրած իր հրապարակման մեջ աշխարհահռչակ հայուհին նշել է, որ իր սիրտը ցավում է՝ տեսնելով ահաբեկված եւ սպանված երեխաների եւ ընտանիքների տեսանյութերը:

«Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, եւ հիմա թե Իսրայելի, թե Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը»,-գրել է Քիմը՝ հավելելով, որ որպես հայուհի՝ հատկապես «զգայուն է» նման թեմաների հանդեպ:



«Ես տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսներ տեւած բլոկադայից հետո, որին եղավ մինիմալ մեդիա անդրադարձ եւ ոչ մի աջակցություն դրա դեմ, Արցախում հայերը դարձան էթնիկ զտման զոհ: Այս պահին նրանք եւս ապրում են մարդկային ծայրահեղ աղետ, եւ դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ»,-շեշտել է Քարդաշյանը: Նա նաեւ ավելացրել է՝ կապ չունի՝ ում կողմից եք, «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:

Քարդաշյանը կոչ է արել գործել այսօր. «Այն, ինչ մենք կարող ենք անել, պարզապես, մեր ընկերներին, գործընկերներին հասնելն է, բոլոր նրանց՝ ովքեր տառապում են: Աղոթենք եւ միշտ Խաղաղ լինենք»: