Աստղագուշակ՝ հոկտեմբերի 16-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 16-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ իրենց շփման հարցին: Գուցե նրանք չափազանց ամաչկո՞տ են կամ, ճիշտ հակառակը՝ չափազանց կամայակա՞ն են սիրելիների հանդեպ:

ՑԼԵՐ

Այսօր այն ամենը, ինչ պահանջվում է Ցլերից՝ չխանգարել սիրելիներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եվ, իհարկե, արտահայտել իրենց երախտագիտությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ զրույցի ժամանակ կարող եք խառնաշփոթի մատնվել: Երկվորյակները կարող են իրենց ոչ այնքան ինքնավստահ զգալ, ընդ որում՝ մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ նրանց բացասաբար բնութագրում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե'ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրո հարցում Առյուծները զերծ կմնան վեհ գաղափարներից: Պետք չէ' ամաչել այդ պոռթկումներից: Եթե սիրելիները հայտնվեն նրանց կողքին, նրանք լիովին կգնահատեն Առյուծների անմիջականությունը, թեթեւությունը եւ ցանկացած րոպեն վայելելու ցանկությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը ստիպված կլինեն դեմ առ դեմ հանդիպել իրենց անցյալին: Գուցե դա հաճելի ռոմանտիկ հիշողություն լինի, կամ՝ գուցե հանդիպում նրանց հետ, ովքեր նրանց մոտ հակասական զգացմունքներ են առաջացնում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին սիրելիների հետ հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Ընդ որում, հանգիստը պետք է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ բարոյական լինի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Կարիճները խորհրդի համար դիմեն ոչ միայն աստղերին, այլեւ սեփական երազներին: Եթե վերջերս նրանց որեւէ հարց է անհանգստացրել սիրելիների հետ հարաբերություններում կամ չգիտեին՝ ինչ անել, ապա այսօրվա երազները կարող են Կարիճներին շատ հարցերի պատասխաններ տալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները պետք է իրենց գործնական ակտիվությունը զոհեն՝ հօգուտ անձնական հարաբերությունների, գոնե աշխատանքային օրվա ավարտից հետո:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դժվար թե Այծեղջյուրներին հաջողվի զսպել իրենց զգացմունքները: Դա իրենց ճակատին գրված կլինի: Դե ինչ, կարելի է կիսվել սեփական ուրախությամբ, սակայն միայն չափի մեջ: Որոշ բաներ պետք է գաղտնիք մնան միայն երկուսի համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը սիրո հարցում հաջողություն են խոստանում Ջրհոսներին: Իրավիճակը չափազանց բարենպաստ ուղղությամբ է զարգանում նրանց համար, ինչպիսի նպատակներ էլ նրանք առաջադրեն:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին բաց պահել աչքերը եւ ականջները ցանկացած տեղեկությունների համար, հատկապես այնպիսի տեղեկություններից, որոնք նրանք կստանան իրենց սիրելիներից: Ձկներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նրանց խոսքերին, այլեւ այն ամենին, ինչ թաքնված է դրա ներքո: