Սիրուշոն արխիվային կադրեր է հրապարակել ու անդրադարձել Ղազանչեցոց տաճարի ներկայիս «աղավաղմանը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն արխիվային կադրեր է հրապարակել ու անդրադարձել Ղազանչեցոց տաճարի ներկայիս «աղավաղմանը»



Սիրուշոն շարունակում է ինստագրանյան իր էջում կիսվել Արցախ կատարած իր այցերից։ Հերթական արխիվային հրապարակումը նվիրված է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին։ Երգչուհին տեղադրել է ընտանեկան լուսանկարներ եւ տեսանյութեր՝ տաճար կատարած իրենց այցից։ Տեսանյութերից մեկում երեւում է նաեւ նրա գործընկերն ու լավագույն ընկերներից մեկը՝ Անդրեն։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)


«Ղազանչեցոց... Իմ հուշերում միշտ կմնա այսպիսինը... Ղազանչեցոց տաճարը հատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Ցավոք սրտի՝ ես չգիտեմ, թե ինչպիսի տեսք կունենա այն աղավաղվելուց հետո»,-գրել է Սիրուշոն։