Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը եւ Անի Խաչիկյանը՝ Hotel Grand սերիալի 3-րդ եթերաշրջանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը եւ Անի Խաչիկյանը՝ Hotel Grand սերիալի 3-րդ եթերաշրջանում



Հոկտեմբերի 16-ից եթերում կլինի Իննա Խոջամիրյանի եւ Գոշ Հակոբյանի Hotel Grand նախագծի 3-րդ եթերաշրջանը։ Համացանցում արդեն հասանելի է նախագծի թրեյլերը, որում երեւում է, որ նոր եթերաշրջանում հեռուստադիտողը, ի թիվս սերիալի հիմնական կազմի, կտեսնի նաեւ Խորեն Լեւոնյանին, Նազենի Հովհաննիսյանին եւ Անի Խաչիկյանին։

 


«Սիրուն, աշխատած ու փայփայած նախագիծը, որը ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ, գալիս է եթեր: Սեր կա, հոգի կա ու նոր պատմություն... Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին»,-ինստագրամյան իր էջում գրել է Իննա Խոջամիրյանը։

Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախագիծը «փայփայել է» մոտ 2 տարի,-«Իսկ հետո Իննան եւ Գոշը հավատացին դրան՝ այնքան, որքան ես․․․ Եվ մենք ստացանք Hotel Grand 3-ը»,-հավելել է նա։