«Ոսկե ծիրան»-ի միջազգային պատվավոր խորհրդի անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Թոմասը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե ծիրան»-ի միջազգային պատվավոր խորհրդի անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Թոմասը




«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խուրհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակատեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյսուսեր Ջերեմի Թոմասը:

«Ոսկե ծիրան»-ի միջազգայի խորհուրդի կազմում Ջերեմի Թոմասն ընկերակցելու է այնպիսի կարկառուն կինեգործիչներին, ինչպիսիք են Բեռլինի Ոսկե արջի, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակների դափնեկիր, կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, Կաննի կինոփառատոնի FIPRESCI և լավագույն սցենար, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակի դափնեկիր կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր լեհ ռեժիսոր, սցենարիստ Կշիշտոֆ Զանուսին, հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը, աշխարհահռչակ դոկումենտալիստ Գոդֆրեյ Ռեջիոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Մարգարտե Ֆոն Տրոտտան, կանադացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը: