«Հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու»․ Նազենի Հովհաննիսյանն՝ իր մասնակցությամբ Hotel Grand-ի ու խաղընկերոջ՝ Խորեն Լեւոնյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու»․ Նազենի Հովհաննիսյանն՝ իր մասնակցությամբ Hotel Grand-ի ու խաղընկերոջ՝ Խորեն Լեւոնյանի մասին



Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է իր մասնակցությամբ Hotel Grand սերիալի երրորդ եթերաշրջանին, խաղընկերներին եւ ստեղծագործական կազմին։ Դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում երկար տարիների խաղընկերոջ՝ Խորեն Լեւոնյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որն արժանացել է նրա լսարանի դրական մեկնաբանություններին։ Շատերն են ուրախություն արտահայտել, որ հայտնի դերասաններին միասին կտեսնեն եւս մեկ նախագծում՝ հավելելով, որ սիրում են նրանց՝ որպես «էկրանային զույգ»։

«Ամռան ընթացքում արված աշխատանքը ձեզ ներկայացնելու ժամանակն է:
Ոչ մի ծանր ապրում ու կորուստ չի սփոփվի ցավոք, բայց գոնե մի քիչ, գոնե մի քանի ակնթարթ՝ էս անբուժելի ծանր իրականությունը թեկուզ հեռուստաֆիլմով՝ մի քանի ակնթարթ մեղմվի...»,-հրապարակմանը կից գրել է Նազենին։

Նա շնորհակալություն է հայտնել նախագծի անձնակազմին՝ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանին, ռեժիսոր Գոշ Հակոբյանին՝ «բացառիկ մարդկային հատկանիշներով խաղաղ ու հաճելի աշխատանքային միջավայր ձևավորելու» համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)


Անդրադառնալով Խորեն Լեւոնյանին՝ Նազենին գրել է․ «Սրտանց ուրախ եմ, որ Խորոն ամեն անգամ մի նոր, վառ կերպարով է ներկայանում: Նրա արտիստական աշխարհը հրավառության պես պայծառ է: Հուսամ՝ նրա պես դերասանի աշխատանքը էկրաններից երբեւէ չի իջնի: Գերագույն հաճույք էր, թե նրա, թե ամբողջ դերասանական անձնակազմի հետ ապրելն այդ «ֆիլմային» կյանքը. նոր ու տաղանդաշատ դեմքերի հետ ծանոթանալը»։

Հեռուստասերիալն ATV-ի եթերում կլինի հոկտեմբերի 16-ից։ «Թեթեւ ժանրն էլ իր տեղն ունի. ու հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,-գրառումը եզրափակել է դերասանուհին։