Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ուշադրություն մի դարձրեք ոչ մի բացասական բանի: Սիրելիի հետ շփման ժամանակ մտապահեք միայն լավ րոպեները եւ ուշադրություն մի դարձրեք բացասական բաների վրա:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա ղեկավարել իրավիճակը, այնպես որ` ստիպված կլինեք ամեն ինչ ինքնուրույն լուծել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ այն, ինչ եղել է ձեր հարաբերություններում, մնացել է անցյալում, իսկ այսօր ամեն ինչ փոխվել է: Բայց մի տխրեք, հիմա ձեր հարաբերություններն ավելի դրական ընթացք ունեն, քան նախկինում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արեւն ավելի պայծառ կշողա ձեզ համար, եղանակը հիանալի կլինի, անձնական կյանքում էլ ուրախ կլինեք: Մի խոսքով, մոռացեք խնդիրների մասին եւ վայելեք այս հրաշալի օրը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Լավ կլինի, որ հասկանաք, որ ձեր սիիրելին միակ մարդը չէ այս աշխարհում, որին դուք հուզում եք: Ձեր կողքին շատ մարդիկ կան, ովքեր ձեզ սիրում են եւ պատրաստ են ամեն պարագայում օգնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեզ սիրելիի հետ, ասես, երկու տարբեր մարդիկ լինեք, նույնիսկ, կզարմանաք, թե ինչպես է ստացվել, որ այսքան երկար ժամանակ միասին եք: Բայց եթե դուք միասին հրաշալի եք զգում, ապա պետք չէ ընկնել մանրուքների հետեւից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր որքան էլ, որ փորձեք, չեք կարողանա ստել ձեր սիրելիին, անգամ եթե այդ սուտը շատ փոքրիկ է: Ավելի լավ է, հավաքվեք եւ սիրելիին ճշմարտությունն ասեք, որքան էլ այն տհաճ լինի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ հետ անցկացնել իր օրը: Այնպես որ` եթե գոնե մի քանի ազատ րոպեներ ունենաք, անցկացրեք դրանք սիրելիի ուղեկցությամբ: Հակառակ դեպքում` ամբողջ կյանքը կանցկացնեք մի դեպրեսիվ անձնավորության հետ, որը համոզված կլինի, որ իրեն չեն սիրում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կես բառից կհասկանա: Գնահատեք նրա այդ հատկանիշը եւ հպարտացեք, որ ձեր կողքին նման անձնավորություն կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կպատմի իր կյանքի մութ կողմերի մասին: Դրանք ձեզ հետ կապ չեն ունենա, բայց նրա համար շատ կարեւոր կլինի, որ դուք իմանաք այդ մասին: Գնահատեք նրա անկեղծությունն ու հաշտվեք նրա անցյալի հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Որքան քիչ վստահեք ձեր մտերիմներին եւ շրջապատի մարդկանց, այնքան լավ կլինի ձեզ համար: Անգամ, եթե բոլորը միաբերան պնդեն, թե ձեր սիրելին անհավատարիմ է, իսկ դուք վստահ լինեք հակառակում, ապա մինչեւ վերջ վստահեք միայն ձեր տեսակետին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կպատմի իր վախերի եւ մտորումների մասին: Փորձեք նրան լսել, աջակցել, որպեսզի նա համոզվի, որ իր կողքին վստահելի մարդ է կանգած: