Վերջերս մայրացած՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը նշել է, որ կցանկանար համալրել ընտանիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերջերս մայրացած՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը նշել է, որ կցանկանար համալրել ընտանիքը



«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք հետաքրքրվել են վերջերս մայրացած մոդելի նոր կարգավիճակով։ Էլիզան ու ամուսինը հուլիսի 24-ին որդի են ունեցել։



Հարցին, թե ինչպես է իրեն զգում մայրիկի դերում, մոդելը պատասխանել է,-«Մայրս վերջերս ասաց, որ չէր սպասում, որ ես այդքան ընկղմված կլինեմ մայրության մեջ։ Որդիս այնպիսի հույզեր է իմ ներսում արթնացրել, որոնք կյանքում չեմ ունեցել։ Թվում է, թե պատրաստ եմ ամբողջ աշխարհը գրավել հանուն նրա»։



Մոդելից հետաքրքրվել են նաեւ՝ արդյոք կցանկանանա՞ր կրկին երեխաներ ունենալ։ «Իհարկե։ Եվս մեկ տղա եւ դուստր եմ ցանկանում ունենալ»,-ինստագրամյան էջի Story բաժնում կիսվել է նա։