Արամեն կնոջ մասնակցությամբ նոր տեսահոլովակ կներկայացնի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամեն կնոջ մասնակցությամբ նոր տեսահոլովակ կներկայացնի




Երգիչ Արամեն հայտնել է, որ շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր «Քաղցր» երգի հիման վրա, որի հերոսուհու դերում երգչի կինն է՝ Աննա Թովմասյանը։ Երգչի ինստագրամյան էջում հրապարակված անոնսում զույգը դասական ոճում է։ Աննան կրում է մարմինն ընդգծող սեւ միդի զգեստ՝ մարմնագույն բարձրակրունկներով, Արամեն՝ դասական սպիտակ վերնաշապիկ եւ սեւ տաբատ։

Թեեւ սա Արամեի եւ կնոջ առաջին համատեղ տեսահոլովակը չէ, երգչի երկրպագուները նշել են, որ անհամբեր են սպասում զույգի նոր համագործակցությանը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arame (@arame_singer)


«Աննայի ներկայությունը տեսահոլովակներին ավելի շատ համ ու հոտ ա տալիս»,-ասվում է մեկնաբանություններից մեկում։

Տեսահոլովակի անոնսով կիսվել է նաեւ Աննան։ Նա եւս նշել է, որ անհամբերությամբ է սպասում նոր աշխատանքին։