Ռեփեր L'One-ն իր երեխաներին արգելում է լսել Ինստասամկային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր L'One-ն իր երեխաներին արգելում է լսել Ինստասամկային




Ռուսական շոուբիզնեսից հայտնի ռեփեր L'One-ն իր երեխաներին արգելում է լսել Ինստասամկայի երգերը՝ դրանց բովանդակության պատճառով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով FAMETIME-ի հետ երգչի նոր հարցազրույցը։
 
Անդրադառնալով «За деньги да» երգի կատարողի գործունեությանը՝ ռեփերը նշել է, որ իր երեխաները պետք է կարողանան հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ։ «Այս կերպարը, թե փողի համար ամեն հնարավոր բան կարելի է անել․․․ Չեմ ցանկանում, որ իմ երեխաները մտածեն, թե դա նորմալ է»,-ասել է 38-ամյա արտիստը։

Հավելենք, որ ռեփերն ու նրա կինը՝ Աննան, համատեղ մեծացնում են իրենց երեք երեխաներին՝ որդուն եւ երկու դուստրերին։