Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար



ԽՈՅԵՐ
Այսօր դուք կհայտնվեք մի իրավիճակում, որից միշտ եք խուսափել: Եթե ինքնուրույն լուծում չեք կարողանում գտնել, ապա լավ կանեք դիմեք մտերիմների օգնությանը:

ՑԼԵՐ

Այսօր դուք շատ անհամբեր կլինեք, ինչը մի շարք հարցերի տեղիք կտա: Ավելորդություններից խուսափելու համար աշխատեք թաքցնել ձեր անհամբերությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կերեք, խմեք, ուրախացեք` այս օրը ստեղծված է զվարճանքի համար: Պետք չէ այն վատնել աշխատանքի վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հանրության ուշադրության կենտրոնում կլինեք: Դրանից չեք կարող խուսափել, բայց կարող եք ճիշտ օգտագործել իրավիճակը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները ստիպված կլինեն դեմ առ դեմ հանդիպել իրենց անցյալին: Գուցե դա հաճելի ռոմանտիկ հիշողություն լինի, իսկ գուցեեւ հանդիպում նրանց հետ, ովքեր նրանց մոտ հակասական զգացմունքներ են առաջացնում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրո հարցում Կույսերը զերծ կմնան վեհ գաղափարներից: Պետք չէ' ամաչել այդ պոռթկումներից: Եթե սիրելիները հայտնվեն նրանց կողքին, նրանք լիովին կգնահատեն Առյուծների անմիջականությունը, թեթեւությունը եւ ցանկացած րոպեն վայելելու ցանկությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին սիրելիների հետ հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Ընդ որում, հանգիստը պետք է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական լինի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ե՞րբ եք վերջին անգամ ուրախացել այն բանի համար, որ սիրում եւ սիրված եք։ Սերը հրաշք է եւ ճակատագրի նվեր, իսկ դուք չեք գնահատում այն։ Ձեր կողքին հիանալի անձնավորություն է, երջանկացեք եւ երջանկացրեք նրան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելի էակը ձեր օգնության եւ աջակցության կարիքը ունի եւ այսօր ստիպված եք անել հնարավոր եւ անհնարին ամեն ինչ՝ նրան ճահճից դուրս բերելու համար։ Այո, բավական դժվար կլինի, բայց դա ձեր ուժերի սահմաններում է։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ շատ շտապ հարկավոր են թարմ զգացողություններ։ Ձեր սիրելիին՝ նույնպես։ Ընդ որում, ցանկալի է, որ դրանք նույնը լինեն ձեր երկուսի համար, որպեսզի քննարկեք, իսկ ավելի ուշ սիրով վերհիշեք կատարվածը։ Ի դեպ, որքան բուռն լինեն քննարկումները, այնքան ավելի լավ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հոկտեմբերի 3-ին հնարավոր է հայտնվեք խոստովանահոր դերում։ Այսօր անհնար կլինի խուսափել այդ դերից, քանզի սիրելի էակը, իսկապես, շատ կցանկանա իր հոգին բացել ձեր առաջ։ Դրանից հետո դուք ավելի կմտերմանաք։

ՁԿՆԵՐ

Ձկների մոտ այնքան ուրախ տրամադրություն է, որ ցանկացածի հետ կարող են ծանոթանալ եւ հարաբերություններ սկսել։ Հետեւաբար, աստղերը հուշում են աշխատանքի գնալ մետրոյով, իսկ երեկոյան բաց չթողնել կինոսեանսը։ Հաջող օր է ձեզ սպասվում, օգտվեք առիթից։