Սնուպ Դոգի համերգը պետք է բաց լինի բոլորի համար. Ալեն Սիմոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սնուպ Դոգի համերգը պետք է բաց լինի բոլորի համար. Ալեն Սիմոնյան




Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Սնուպ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար։

«Կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում նման համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար», - ԱԺ-ում լրագրողներին ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Սնուպ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։

ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուպ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։