Սուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանը միասին՝ Շրի Լանկայում․ ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանը միասին՝ Շրի Լանկայում․ ՖՈՏՈ




Հաղորդավար դերասան Սուրեն Փահլեւանյանը եւ բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այս շրջանում Շրի Լանկայում են: Սիրավեպի մասին շարունակական լուրերից հետո Սուրենը ճամփորդությունից համատեղ լուսանկարներով է կիսվել Instagram-ում:



Կադրերից մեկում հաղորդավարն ու բլոգերը միմյանց ձեռք են բռնած, մյուսում՝ գրկախառնված են: Սուրենը լուսանկարը մակագրել է՝ «Շոկ կոնտենտ»: Մագան իր հերթին, կիսվելով լուսանկարով, կատակել է՝ «Հա, իրոք, շատ շոգ էր»,-գրել է նա:



Թե Սուրենը, թե Մագան հետեւորդների հետ, պարբերաբար, կիսվում են Շրի Լանկայում իրենց ժամանցով: