«Ես քեզ 3 տարի չէ՝ 12 տարի եմ սպասել»․ Անի Քոչարի դստեր 1 ամսականի ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես քեզ 3 տարի չէ՝ 12 տարի եմ սպասել»․ Անի Քոչարի դստեր 1 ամսականի ֆոտոշարքը




Լրագրող Անի Քոչարի դուստրը՝ Մարիան, այսօր դարձել է 1 ամսական։ Այս առթիվ Անին դստեր լուսանկարների նոր շարքն է հրապարակել ու հանդես եկել անկեղծ գրառմամբ։

«Ամենագեղեցիկ իրականացած երազանքս 1 ամսական է»,-գրել է Անին՝ նշելով, որ դստերը «ժամերով նայում ու չի հագենում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Qochar Անի Քոչար (@ani__qochar)


«Սա քո կյանքի առաջին աշունն է, իսկ մեզ համար՝ առաջին աշունը, երբ մենք արդեն չորսով ենք: Մի տեսակ ամբողջացած ու լիարժեք ենք արդեն։ Միայն թե իմանայիր, թե որքա՜ն սպասված ես։ Ես քեզ 3 տարի չէ՝ 12 տարի եմ սպասել, երբեք չեմ չարացել, եւ այսօր առավել, քան երբեւէ, գիտեմ, որ սպասումս զուր չէր։ Դու եկար ամենաճիշտ պահին՝ այն պահին, երբ Բարձրյալը «գործուղեց»: Վստահ եմ, որ մեծ առաքելությամբ ես ծնվել, եւ թող քո միսիան բարի լինի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Qochar Անի Քոչար (@ani__qochar)


Երբ Մարիան ծնվեց, ես հասկացա, որ Տերն ինձ օրհնելով, ցանկանում է, որ շարունակեմ ծառայել իրեն եւ ամենուր վկայեմ իր կենդանի փառքը: Տերը խոսում է ինձանով եւ, թեեւ կյանքս դժվարին մի աղոթք է, ես այն սրտի թրթիռով եմ ապրում»,-հավելել է լրագրողը։