Երևանում կայացել է «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում կայացել է «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր




Արհեստական բանականությունը կարողացել է «ներխուժել» մարդկանց կյանք, իսկ ռոբոտներն այժմ կարողանում են որոշակի ոլորտներում փոխարինել մարդկանց, բայց «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ ռոբոտը՝ սիրահարվելով դառնում է մարդ:

Երեկ՝ Մոսկվա կինոթատրոնում կայացել է «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմի պրեմիերան, փակ ցուցադրությունն ու կապույտ գորգը: Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:

Մինչև պրեմիերան կայացել է կապույտ գորգի արարողությունը, որի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաև ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:



Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը պատմում է, որ ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ:

«Մենք ընտրել ենք թեմա, որն արդիական է և այս փուլում հետաքրքիր է գրեթե բոլորին, իսկ մենք ներկայացնելու ենք կին ռոբոտի, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում, բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այդ ամենը ներկայացվում է հումորային ոճով և մատուցմամբ, իսկ դերասանները կարողանում են հնարավորինս ճիշտ մատուցել այդ ամենը»,- նշեց Արման Միտոյանը:



Խոսելով դերասանական անձնակազմի մասին Միտոյանը նշեց, որ փողոցում քայլելիս երեխաները թույլ չեն տալիս Տարոն Իսպիրյանին «հանգիստ» քայլել, իսկ Նաստասյա Գոլովկոն դեռևս չբացահայտված դերասանուհի է:

«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- նշեց պրոդյուսերը:



Նախագծի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆիլմ ստեղծելիս միշտ մտածում են ստեղծել մի բան, որը նախկինում չի արվել, իսկ հետագայում այդ մտքի շուրջ կհավաքվեն համախոհներ:

«Ֆիլմի հիմնական սպառողները երիտասարդներն են, որոնց թեման հետաքքիր է, բայց կարծում ենք, որ սիրո և ազնիվ արժեքների թեման արդիական է ցանկացած սերնդի համար: Մեր ֆիլմն ունի կարևոր գաղափար՝ «դարձեք մարդ», քանի որ մեր ռոբոտը մարդկայնանում է՝ ձեռք բերելով մարդկային արժեքներ»,- նշեց Դավիթ Բաբախանյանը:

Նախագծի բեմադրող ռեժիսորը նաև նշեց, որ իր նախկին նախագծերից մեկի ժամանակ Նաստասյա Գոլովկոն խաղացել է մասսայական տեսարանում, իսկ այսօր նա գլխավոր դերասանուհին է, որի շուրջ կառուցվում է պատմությունը:



Ինչպես նշեցինք գլխավոր հերոսին՝ Առաքելին մարմնավորում է Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը: Ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում ունի մականուն՝ Գոնչ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված
այս երիտասարդը: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ ֆիլմի իսկական բարի հերոսը:
«Ժամանցային ֆիլմ է, որը տևում է 95 րոպե, որն անցնում է «մեկ շնչով», քանի որ շատ թեթև, տեղ-տեղ հուզիչ, զարմացնող ու բարի ֆիլմ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է սերը փոխել մարդուն: Այս ֆիլմից հետո ես ևս հասկացա, որ միշտ պետք է գտնել հնարավորություններ, օգտագործել դրանք և փոխվել»,- նշեց Պոնչը:















































Նյութի աղբյուրը այստեղ։