Քենդալ Ջենները բացատրել է, թե ինչու է վախենում երեխաներ ունենալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քենդալ Ջենները բացատրել է, թե ինչու է վախենում երեխաներ ունենալ




Քենդալ Ջենները մոտ ապագայում մայրանալու մտադրություն չունի, քանի որ անընդհատ պատահող տագնապի նոպաների պատճառով վախենում է երեխաներ ունենալ։ Այս մասին 27-ամյա աստղը խոստովանել է The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում։



Նա պրոդյուսեր Սքոթ Դիսիկին պատմել է, որ խնդիրներ ունի իր շան հետ: «Շանս հետ կապված օգնության կարիք ունեմ: Նա, պարզապես, վայրի է: Ես նրա հետ լուրջ խնդիրներ ունեմ։ Ես տառապում եմ անհանգստության նոպաներից, եւ կարծում եմ, որ նա (շունը) նույնպես տառապում է»,- շարունակել է սուպերմոդելը եւ ավելացրել,-«Գուցե խնդիրն իմ մե՞ջ է: Միգուցե, նա զգո՞ւմ է իմ անհանգստությունը»: Երբ Սքոթը նրան հարցրել է, թե որքան մեծ է նրա անհանգստությունը, Քենդալը պատասխանել է. «Վերջերս ես իսկապես վատ եմ զգում»:



Հենց այդ ժամանակ էլ մոդելը հավելել է, որ այդ խնդրի պատճառով վախենում է երեխաներ ունենալ։ «Անկեղծ ասած, ինձ մտահոգում է այն, որ, գուցե, ավելի վատ զգամ, որովհետեւ հիմա զգում եմ, որ ավելի վատ է, քան երբեւէ»:



Առայժմ Քենդալը կենտրոնացած է 29-ամյա Բեդ Բաննիի հետ իր սիրավեպի վրա։ Սեպտեմբերի 22-ին Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացած Gucci Ancora-ի ցուցադրությանը զույգն առաջին անգամ հայտնվեց հանրությանը: Նախկինում Քենդալն ու ռեփերը կիսվել էին ամառային հանգստի լուսանկարներով, սակայն Instagram-ի իրենց հրապարակումներւմ երբեք միասին չէին երեւում, չնայած՝ նույն վայրերն էին ցուցադրում։