«Wednesday+Lolita». Դիանա Շատվերյանի աշնանային բազմաշերտ look-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Wednesday+Lolita». Դիանա Շատվերյանի աշնանային բազմաշերտ look-ը




Դիզայներ Դիանա Շատվերյանը կիսվել է իր աշնանային լուքով ու պատմել՝ ինչու է սիրում հենց այս սեզոնը։

Դիանան ամբողջական սեւ կերպարում է՝ բաղկացած տոպից, կարճ պիջակից, երկկողմանի շղթաներով շրջազգետից եւ կերպարն ամբողջացնող աքսեսուարներից՝ վզնոցներ, ապարանջան, ականջօղեր եւ մատանիներ։ Դիզայները մազերը ոճավորել է հյուսքերով՝ ստանալով թինեյջերական թեթեւ ու թրենդային կերպար, որը հետեւորդներից մեկը ասոցացրել է էկրանային հայտնի հերոսուհիներ Ուենսդեյի եւ Լոլիտայի հետ։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DIANA SHATVERIAN (@shatverian)


«Աշունը իմ ամենասիրելի եղանակն է, գիտեք՝ ինչու՞, որովհետեւ, վերջապես, կարելի է բազմաշերտ հագուստ կրել, իսկ բազմաշերտ լուքերը իմ ֆավորիտն են»,-լուսանկարներին կից գրել է հայտնի շիկահերը։ Նա նաեւ հետեւորդներին տեղեկացրել է, որ առաջիկայում նոր նախագիծ կներկայացնի,-«Նախապատրաստական փուլում է, սպասեք»,-հավելել է դիզայները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DIANA SHATVERIAN (@shatverian)