Լիոնել Մեսին՝ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիոնել Մեսին՝ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր




Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը:

«France Football»-ի պարբերականի կողմից տրվող ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը ռեկորդային` 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

Լիոնել Մեսին «Ոսկե գնդակ»-ի արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին:

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը Ջուդ Բելինգեմն է, Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի հարձակվող Վինիսիուսը արժանացել է Սոկրատեսի անվան մրցանակին (այն տրվում է մարդասիրական գործունեությամբ զբաղվող ֆուտբոլիստներին), լավագույն դարպասապահ` Լև Յաշինի անվան մրցանակին արժանացել է Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, իսկ Գերդ Մյուլերի անվան մրցանակը (տրվում է ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստին) արժանացել է Էրլինգ Հալանդը: Կանանց ֆուտբլոում «Ոսկե գնդակին» արժանացել է Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան 
Աիտանա Բոնմատին: