Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուն է




Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է 2023 թվականի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Եվրո-2024-ի ընտրական խաղում 38-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում (5:0): Ընդհանուր առմամբ, 2023 թվականին նա մինչ այժմ 40 գոլ է խփել ազգային հավաքականի և ակումբի կազմերում։

Ռոնալդուն այս ցուցանիշով գերազանցել է Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն իր հաշվին ունի 39 գնդակ։

Ընտրական հաջորդ խաղում Պորտուգալիան արտագնա խաղում կհանդիպի Լիխտենշտեյնի հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլը կավարտվի 2023 թվականի նոյեմբերի 21-ին։ Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։