Մրայա Քերիին դատի են տվել «All I Want for Christmas is You» երգի համար՝ պահանջելով 20 միլիոն դոլար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մրայա Քերիին դատի են տվել «All I Want for Christmas is You» երգի համար՝ պահանջելով 20 միլիոն դոլար


Մրայա Քերիի «All I Want for Christmas is You» կուլտային հիթը աշխարհի շատ երկրներում ավանդաբար նշում է տոնական սեզոնի սկիզբը: Սակայն հայտնի փոփ-դիվայի մրցակիցը կրկին ցանկանում է խաթարել Սուրբ Ծննդյան շունչը՝ հերթական դատական ​​հայցը ներկայացնելով երգչուհու դեմ։

Այս անգամ Քերիի դեմ հայտ ներկայացրած Էնդի Սթոունը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում՝ պնդելով, որ երգչուհին կրկնօրինակել է իր՝ 1993 թվականի երգերից մեկը, որն այժմ Քերիի շնորհիվ Սուրբ Ծննդյան հիթ է դարձել։

 
 Սթոունը հայտնի է Վինս Վան եւ Վալիանտ բեմական անուններով: Քերիի եւ երգի համահեղինակ Վալտեր Աֆանասեւի, ինչպես նաեւ Sony Music Entertainment-ի դեմ քաղաքացիական հայցում Սթոունը նրանց մեղադրում է «հեղինակային իրավունքի խախտման եւ անարդար հարստացման» մեջ:

Սթոունի փաստաբաններն ասում են, որ երգը ստեղծվել է 1989 թ-ին, ռադիոեթեր է հեռարձակվել 1993-ին, իսկ հաջորդ տարի հիթ է դարձել Billboard Hot Country Singles & Tracks հիթ-շքերթում, մոտավորապես նույն ժամանակ, երբ հայտնվել է Քերիի տոնական երգը։

Հայցում նշվում է, որ Քերին կրկնօրինակել է Սթոունի՝ 1989 թ-ի «կոմպոզիցիայի կառուցվածքը»:

Երգի թողարկումից ի վեր, Քերիի տարբերակը ամեն տարի հեռարձակվում է ռադիոկայաններով: Երգը նաեւ գլխավորել է Billboard Hot 100-ը եւ գրանցել է ավելի քան 10 միլիոն օրինակի վաճառք՝ կոչվելով ադամանդյա, ինչով էլ դարձել է այսպիսի նվաճման հասած միակ Սուրբ Ծննդյան երգը: