Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․Shamshyan.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը․Shamshyan.com




Նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը: Հայտմնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանն է: