Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանել է իր եւ Քրիստինա Հովհաննիսյանի բաժանման մասին խոսակցությունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանել է իր եւ Քրիստինա Հովհաննիսյանի բաժանման մասին խոսակցությունները




Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանը հերքում է համացանցում տարածված խոսակցություններն այն մասին, թե ինքն ու նշանածը՝ բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը բաժանվել են: «Միշտ վատ վերնագրերով նյութերը շուտ են տարածում ստանում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը: Նա հավելեց, որ ինքը 20 օր ԱՄՆ-ում է եղել, եւ դա է դարձել պատճառ, որ սիրելիի հետ երկար ժամանակ համատեղ հրապարակումներ չեն ունեցել:

«Այդ ընթացքում Քրիստը մեկ շաբաթով ընտանիքի հետ Եգիպտոս էր մեկնել: Շատերը կասկածել են՝ նշելով, որ մատանի չենք կրում: Ասեմ, որ ոմանք, նույնիսկ, ամուսնությունից հետո չեն կրում մատանի, դրա մեջ բաժանում տեսնելն անիմաստ է: Սովորաբար, երբ երկրից դուրս ենք մեկնում, առհասարակ, ոչ մի ոսկյա զարդ չենք կրում, որպեսզի չկորցնենք: Իսկ Եգիպտոսում, երբ անընդհատ ծովում ես լինում կամ լողավազանում, առավել եւս անհնար է մատանի կրելը»,-հավելեց Գեւորգը:

Նշենք, որ զույգը նշանադրվել է մարտի 23-ին: