«Գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, թե, գուցե, «Դոնիկը» սատանիստական է»․ Սիրուշոն՝ իր տեսահոլովակի շուրջ բամբասանքների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, թե, գուցե, «Դոնիկը» սատանիստական է»․ Սիրուշոն՝ իր տեսահոլովակի շուրջ բամբասանքների մասին



Սիրուշոն անդրադարձել է իր վերջին՝ «Դոնիկ» երգի տեսահոլովակի շուրջ ստեղծված խոսակցություններին։ Երգչուհին «հիմարություն է» որակել վերլուծություններն այն մասին, թե իբր տեսահոլովակը «սատանիստական է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)


«Չեմ կարող թվարկել, թե քանի հայկական եկեղեցի եմ նկարահանել «Արմատ» հաղորդման մեջ, քանի տեսահոլովակ` վանքերում, քանի անգամ եմ քահանաների օգնությամբ ավելի հասանելի դարձրել մեր եկեղեցու գաղափարախոսությունը։ Այդ թեմայով անգամ երգ ունեմ, որը կոչվում է «301», որում Աստվածաշնչից հատվածներ են հնչում»,-Instagram-ում արված հրապարակմանը կից գրել է նա՝ հավելելով, որ իր մոտեցումներից հասկանալի է, թե ինքը որ կրոնին ու հավատքին է դավանում։

 
 «Հերիք է` դուրս գա ինչ-որ մեկի հիվանդ երեւակայությամբ արված «Դոնիկի» «վերլուծությունը», ու արագ սկսում են հավատալ հիմարությանը՝ մոռանալով այն, ինչ տարիներ շարունակ սեփական աչքով են տեսել։ Ու գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, որ գուցե «Դոնիկը» սատանիստական է։ Ինձ միայն սա էր պակաս»,-հավելել է երգչուհին՝ նշելով, որ «Դոնիկի» տեսահոլովակի մտահղացումը իրենն է եղել, որն իրականացրել են թիմային աշխատանքի շնորհիվ։

«Դրսից հատուկ մասնագետներ չեն աշխատել, իմ պատկերացումներն են ու սերը՝ մշակույթի հանդեպ»,-գրել է Սիրուշոն։