Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի նոր տեսականին եւ պատմել գովազդում նկարահանված արցախցի հերոսուհու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի նոր տեսականին եւ պատմել գովազդում նկարահանված արցախցի հերոսուհու մասին




Սիրուշոն ներկայացրել է արծաթյա զարդերի իր բրենդի՝ PreGomesh-ի նոր՝ գոտիների հավաքածուն, ու ներկայացրել հերոսուհու պատմությունը։

Նա գրել է, որ գովազդային հոլովակում նկարահանված Լիլիան ծնվել եւ մեծացել է Արցախում․ «Նա իր 2 ամսական որդուն՝ Մոնթեին գրկած 40 ժամ դժվարություններով լի ճանապարհ է անցել՝ թողնելով իր տունը։ Նրա աչքերում պայքար է, ցավ, բայց նրան կոտրել հնարավոր չէ»,-հավելել է երգչուհին։

 


Տեսանյութը նկարել է Գեորգի Ալեքսանյանը, ով Ստեփանակերտից է․ «Ինքն իր մեջ պայքարում է այն մտքի հետ, որ տուն՝ Ստեփանակերտ, այլեւս չի կարողանալու գնալ»,-պատմել է Սիրուշոն,-«Լինի թե՛ զարդ, թե՛ երգ, այն, ինչ ստեղծում եմ, հենց այսպիսի մարդկանց մասին է՝ հայի այս տեսակից ոգեշնչված, որը որքան էլ ջղայնացած եւ հիասթափված, բայց շարունակում է լավը ստեղծել եւ առաջ մղվել»։