Հղիության 38-րդ շաբաթում․ Անուշիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղիության 38-րդ շաբաթում․ Անուշիկ Ալավերդյանի նոր ֆոտոշարքը



Երկրորդ երեխային սպասող Անուշիկ Ալավերդյանը նոր ֆոտոշարք է հրապարակել, որի հեղինակը Մելս Դանիելյանն է։ Կադրերում երգչուհին ցուցադրել է իր գերթրենդային լուքը՝ կրելով լայն եւ երկար սպիտակ շապիկ ծնկներից վերեւ ձգվող կաշվե բարձրակրունկների համադրությամբ։ Անուշիկը մազերն արձակել է casual ոճի ալիքներով, իսկ դիմահարդարման միջոցով ընդգծել է աչքերը՝ շուրթերին նախընտրելով նյուդ երանգ։


«Հղիության 38-րդ շաբաթում»,-հրապարակումներից մեկը մակագրել է երգչուհին։

Երգչուհին ու ամուսինը՝ երաժիշտ Կարեն Մամիկոնյանը, ընտանեկան համալրման մասին հայտնել էին ամռանը՝ հունիսին։ Անուշիկը Instagram-ում Կարենի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել, որում երեւում էր կլորիկացած փորիկը։ «Էս էլ մենք․ Baby is coming»,-կից գրել էր Անուշիկը։ Զույգի առաջնեկը՝ Մայան, 7 տարեկան է։