«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակների տեսանյութը գերազանցել է 300․000 դիտումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակների տեսանյութը գերազանցել է 300․000 դիտումը




Օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

 
 Այս պահի դրությամբ մեր պատվիրակների տեսանյութը յութուբում գերազանցել է 300.000 դիտումը։