Samsung-ն իր հանրաճանաչ մոդելները ճանաչել է հնացած․ որո՞նք են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Samsung-ն իր հանրաճանաչ մոդելները ճանաչել է հնացած․ որո՞նք են




Samsung-ը հրաժարվել է պատրաստել Android-ի թարմացում սմարթֆոնների համար, որոնք թողարկվել են երեք տարի առաջ։ Այս մասին հայտնել է 9to5Google-ը։

Հայտարարելով սմարթֆոնների համար Android 14 թարմացման մասին՝ կորեական ընկերությունը հայտնել է, որ մի շարք սարքեր կմնան առանց թարմացման։ Մասնավորապես, Samsung-ը թարմացումներ չի թողարկի առաջատար մոդելների՝ Galaxy S20 և Note 20, Galaxy Z Flip և Galaxy Z Fold 2 ծալովի հեռախոսների համար։

Այս կերպ ընկերությունն իրականում հայտնի սարքերը հնացած է ճանաչում։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի վերջին Samsung-ը հաստատել էր, որ 2020 թվականին թողարկված գաջեթները նույնպես կստանան Android-ի ներկայիս թարմացումը։