Ռեփեր Ջիգանը կորցրել է «Ջիգան» ապրանքանիշի իրավունքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր Ջիգանը կորցրել է «Ջիգան» ապրանքանիշի իրավունքները




Ռուսաստանցի ռեփեր Ջիգանը (իսկական անունը՝ Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) կորցրել է «Ջիգան» ապրանքանիշի իրավունքները։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

Պորտալի տվյալներով՝ երաժիշտը կորցրել է ապրանքանիշի օգտագործման իրավունքը երկու տարի առաջ՝ 2021 թվականին։

Այս ամբողջ ընթացքում երգիչը դեռևս հանդես էր գալիս իր բեմական անունով, իսկ այս տարվա օգոստոսին դիմում էր ուղարկել Ռոսպատենտ (Մտավոր սեփականության դաշնային ծառայություն)՝ ապրանքանիշ գրանցելու մի քանի դասերում՝ ծխախոտ և էլեկտրոնային ծխախոտ, գովազդ և բիզնեսի կառավարում, կրթություն, դաստիարակություն և զվարճություն։