Սիրուշոյի PreGomesh բրենդի զարդերը՝ Harper's Bazaar, Glamour եւ այլ միջազգային ամսագրերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի PreGomesh բրենդի զարդերը՝ Harper's Bazaar, Glamour եւ այլ միջազգային ամսագրերում




Հայկական արտադրության PreGomesh արծաթյա զարդերի բրենդը հայտնվել է միջազգային ամսագրերի ուշադրության կենտրոնում։ Ապրանքանիշին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր ամսագրեր, ինչպիսիք են՝ Harper's Bazaar-ը, Glamour-ը, Cosmopolitan-ը եւ L'Officiel-ը։

Սիրուշոն Instagram-ում կիսվել է իր բրենդի հաջողություններով՝ նշելով, որ հենց ամսագրերն են ցանկություն հայտնում իրենց էջերում ներկայացնել հայկական զարդերը։


«Տեղադրում եմ վերջին ամսվա միջազգային ամսագրերը, որտեղ հայտնվել է PreGomesh-ը: Ամենահաճելին այն է, որ ոչ թե մենք ենք դիմում ամսագրերին, այլ իրենք են մեր զարդերն ընտրում մեր՝ ամերիկյան գործընկեր խանութներից, իսկ այդ խանութներում ներկայացված են տարբեր ապրանքանիշեր, ու հաճելի է, որ ընտրում են մերը»,-գրել է երգչուհին։