Մխիթարյանն ու Զախարյանը կխաղան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում․ հայտնի են որոշ մասնակիցներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանն ու Զախարյանը կխաղան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում․ հայտնի են որոշ մասնակիցներ




Մի քանի ժամ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ խաղաշրջանը։ Արդեն հայտնի է փլեյ-օֆֆի 6 մասնակից։

Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել՝

Իսպանական «Ռեալ Մադրիդը» և «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Ինտերը», գերմանական «Բավարիան» և «Լայպցիգը», անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Անգլիական գրանդը ՉԼ-ի գործող գավաթակիրն է։ Մինչ այժմ խմբային փուլի տեղի ունեցած բոլոր խաղերում հաղթանակ են տարել «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին»։

«Ինտերում» հանդես է գալիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Ռեալ Սոսյեդադում»՝ ռուսաստանահայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Վերջինիս ՉԼ փլեյ-օֆֆում կխաղա առաջին անգամ։