Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն




Իտալացի դիզայներ Դավիդե Ռենեն մահացել է Moschino-ի կրեատիվ տնօրեն նշանակվելուց ինը օր անց։ Նա 46 տարեկան էր։

Մահվան պատճառն անհայտ է, սակայն Moschino Aeffe մայր ընկերությունը նշել է «հանկարծակի հիվանդությունը» եւ ասել, որ դիզայները մահացել է ուրբաթ օրը՝ Միլանում:

Ռենեն նախկինում ղեկավարել է Gucci-ի կանացի հագուստի բաժինը, որտեղ աշխատել է գրեթե 20 տարի:


«Թեեւ Դավիդեն մեզ հետ շատ կարճ ժամանակ էր, նա կարողացավ անմիջապես սեր եւ հարգանք ձեռք բերել: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում շարունակելու այն, ինչը նրա երեւակայության ու ստեղծարարության մեջ էր»,-ասել է Aeffe-ի նախագահ Մասիմո Ֆերետտին:

Ռենեն ծնվել է Տոսկանայում՝ 1977 թվականի հուլիսին։ Նա սովորել է Ֆլորենցիայի համալսարանում եւ Polimoda-ի նորաձեւության դպրոցում, սկսել է իր կարիերան՝ աշխատելով իտալացի նորաձեւության դիզայներ եւ մենթոր Ալեսանդրո Դելլ Ակվայի հետ, այնուհետեւ՝ 2004 թվականին տեղափոխվել է Gucci:

Ռեննեի՝ Moschino-ի կրեատիվ տնօրեն նշանակվելու մասին հայտարարվեց հոկտեմբերին․ նա պետք է ներկայացներ իր առաջին հավաքածուն Moschino-ի համար փետրվարին՝ Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում: