Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանը սպասում է երրորդ երեխային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանը սպասում է երրորդ երեխային




Փարիզաբնակ մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանն ու ամուսինը՝ Ռոբերտ Ներկարարյանը (Ararat94), երրորդ անգամ ծնողներ կդառնան: Ուրախալի լուրով Անուշիկը կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով իր նոր ֆոտոշարքը գեղեցիկ կարգավիճակում։

«Շուտով երեք երեխաների մայր կդառնամ: Օրհնությունը ճանապարհին է»,-սոցիալական ցանցերում հրապարակած կադրերին կից գրել է Անուշիկը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ᴀɴɪ (@fotobyani)


Լուսանկարներից մի քանիսում պարուհին երկնագույն եթերային զգեստով է՝ պատրաստված ժանյակներից ու նուրբ շղարշից, երկրոդ շարքում՝ սպիտակ ու կրեմագույն երանգներով։ Լուսանկարների հեղինակը ANI-ն է։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ᴀɴɪ (@fotobyani)


Հավելենք, որ զույգի առաջնեկը որդին է՝ Էվանը, որը 5 տարեկան է, իսկ դուստրը լույս աշխարհ է եկել 2021 թ-ին։

Անուշիկն ու Ռոբերտը ամուսնացել են 2015 թ-ին։