«Երկար լռեցի, բայց կարծում եմ՝ բանը հասավ նրան, որ արդեն անհնար է լռել». Իրինա Այվազյանը՝ Ռաֆֆ Հարությունյանի հարցազրույցի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երկար լռեցի, բայց կարծում եմ՝ բանը հասավ նրան, որ արդեն անհնար է լռել». Իրինա Այվազյանը՝ Ռաֆֆ Հարությունյանի հարցազրույցի մասին




Օրեր առաջ Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի հերթական հյուրն էր Ռաֆֆ Հարությունյանը, որը հարցազրույցի ընթացքում պատմել է իր և Իրինա Այվազյանի բաժանման պատճառների մասին, ինչն էլ որոշակի դժգոհության և ատելության խոսքի ալիք է բարձրացրել մի շարք օգտատերերի մոտ:

Իրինա Այվազյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է հարցազրույցին:

«Երկար լռեցի, բայց կարծում եմ՝ բանը հասավ նրան, որ արդեն անհնար է լռել: Տանել չեմ կարողանում ատելությունն ու ամեն տեսակի ատելության խոսքը: Անկախ իմ կամքից եդ մարդկանց մեջ ուրիշ անձի հանդեպ ատելություն սերմանեցի: Հավանաբար, և՛ իմ անզգուշության, և՛ տվյալ մարդու: Ես ինչքան փորձել եմ զգույշ խոսել իմ հարցազրույցի ընթացքում, ինձ նույնչափ սխալ է հասկացել իմ լսարանը: Պարզապես խնդրում եմ, որ դադարեցնեք ատելության խոսքը, ինձ դա դուր չի գալիս: Մեզնից ոչ-ոք անսխալական չէ, երբ սայթաքում ենք պետք չէ վրա հասնել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես արդեն պարզած իմ հարաբերությունները, խնդիրը, ստացած իմ պատասխաններն ու առանց թշնամանքի, հարցազրույցիս ընթացքում խոսել եմ, ոչ թե անձի, այլ իրավիճակի մասին: Շարունակեք սիրել ձեր սիրելի արտիստին, կամ հիասթափվել նրանից իր աշխատանքի, այլ ոչ թե չստացված անձնականի պատճառով»,- գրել է Իրինա Այվազյանը:

Նշենք, որ Ռաֆֆ Հարությունյանը կիսվել է այս գրառմամբ իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում: