Հայտնի է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Ուելսի դեմ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը։

Ցուցակում 23 անուն է՝ Օգնեն Չանչարևիչ, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ուգոչուկվու Իվու, Էդգար Սևիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Զելարայան, Արթուր Միրանյան, Ստանիսլավ Բուչնև, Կամո Հովհաննիսյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Արսեն Բեգլարյան, Հրանտ Լեոն Ռանոս, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան։

Հայտացուցակը հրապարակվել է ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նոյեմբերի 17-ին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր Երևանում կհանդիպի Ուելսի հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:

Նշենք, որ այս պահին մրցաշարային աղյուսակում Հայաստանը 7 միավորով զբաղեցնում է 4–րդ հորիզոնականը։ Առաջին տեղում է Թուրքիան, երկրորդում` Խորվաթիան, երրորդ տեղում Ուելսի հավաքականն է։ Մեզ զիջում է միայն Լիտվայի հավաքականը։