Սիրուշոն նոր կադրեր է ներկայացրել նոր տեսահոլովակից ու հայտնել թողարկման ամսաթիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն նոր կադրեր է ներկայացրել նոր տեսահոլովակից ու հայտնել թողարկման ամսաթիվը



Օրեր առաջ Սիրուշոն ուրախացրեց երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շուտով նոր տեսահոլովակով է ներկայանալու։ Երգի առաջին իսկ նոտաները վիրուսային դարձան համացանցում ու տարածվեցին սոցիալական ցանցերով։ Բազմաթիվ օգտատերեր երգի հնչյունների ներքո տեղադրեցին իրենց հոլովակները։

 


Սիրուշոյի ինստագրամյան էջում տեսանյութը գրանցել է մոտ 2 միլիոն դիտում։ Երգչուհին լսարանին երկար չսպասեցրեց։ Նա եւս մեկ հատված է ներկայացրել առաջիկա աշխատանքից՝ տեղեկացնելով, որ տեսահոլովակը թողարկվելու է նոյեմբերի 19-ին։

Սիրուշոն մեջբերել է երգից մի տող՝ «Քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել...»՝ հայտնելով, որ ստեղծագործությունը կոչվում է «Ինձանից ավել»/Flores: