Z սերունդը շահագրգռված չէ՞ գտնել «միակին» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Z սերունդը շահագրգռված չէ՞ գտնել «միակին»




Z սերունդը շահագրգռված չէ գտնել «միակին»: Ashley Madison-ի վերջին ուսումնասիրության համաձայն, Z սերնդի կեսից ավելին (59%) ցանկանում է բաց հարաբերություններ ունենալ:
Վաթսունհինգ տոկոսը կարծում է, որ նման հարաբերությունները ապահովում են ավելի ամբողջական սեռական եւ ռոմանտիկ կյանքի փորձ, եւ գրեթե կեսը խոստովանում է, որ միայն մեկ սեռական զուգընկերը պարզապես չի կարող բավարարել իրենց սեռական կարիքները։

Թեեւ պետք է նշել, որ հետազոտության արդյունքները փոքր-ինչ չափազանցված են, քանի որ բոլոր հարցվածները եղել են Ashley Madison-ի օգտատերեր․ սա ամուսնացած մարդկանց համար նախատեսված ժամադրության կայք է, որը խրախուսում է սիրավեպերը։

Փորձագետները համաձայն են, որ Z սերունդն ավելի բաց է ազատ հարաբերությունների նկատմամբ, քան նախորդ սերունդները:

«Նախկինում մարդիկ չէին կարող ընդունել, որ պոլիամորիան դավաճանություն չէ»,-The Post-ին ասել է նյույորքաբնակ փորձագետ Ֆրենսա Մաքսիմը:

Բայց ինչպես յուրաքանչյուր սերունդ, Z սերունդը կոտրում է կարծրատիպերը ամեն ինչում՝ աշխատավայրում վարվելակարգից մինչեւ հարաբերությունների նորմեր: «Բաց հարաբերությունները նորություն չեն, թեեւ դրանց մասին բաց խոսելու մեր պատրաստակամությունը բավականին նոր միտում է»,-The Post-ին ասել է հոգեբան բժիշկ Միշել Լենոն:

Z սերունդն ավելի պատրաստակամ է բաց հարաբերություններին տարբեր պատճառներով: Այս սերունդն օգտագործում է բաց հարաբերությունները որպես իրենց անհատականությունն ու ցանկությունները բացահայտելու միջոց:

Տեխնոլոգիաները եւ սոցիալական մեդիան նույնպես մեծ դեր են խաղացել, քանի որ նրանք ավելի ակնհայտ են տեսնում տարբեր հարաբերությունները, ավելի հեշտ են մուտք գործում պոռնոգրաֆիայի կայքեր, ընտելանում մշտական ​​փոփոխություններին, ավելի շփվող են ու ավելի հաճախ են առնչվում այլ մարդկանց հետ: