Սարգիս Վարդանյանը՝ սամբոյի աշխարհի առաջնությունում իր առաջին մեդալի, անցած ուղու և սպասելիքների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Վարդանյանը՝ սամբոյի աշխարհի առաջնությունում իր առաջին մեդալի, անցած ուղու և սպասելիքների մասին



Սամբիստ Սարգիս Վարդանյանը առաջին անգամ մասնակցելով սամբոյի աշխարհի առաջնությանը՝ դարձել է բրոնզե մեդալակիր: EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Սարգիսը պատմել է անցած ուղու և սպորտում անցած ճանապարհի մասին։

Սարգիսը 11-12 տարեկանից զբաղվել է սպորտով․ սկզբնական մարզաձևը եղել է բռնցքամարտը․

«Եղբայրս թեքվանդո էր պարապում, միաժամանակ սիրում էի թեքվանդոն, հետո քինգբոքսինգ էի պարապում։ Կայացավ  քինգբոքսինգի միջազգային մրցույթ, որին մասնակցեցի և հաղթեցի։ Քանի որ սիրում էի խառը մենամարտեր, փոխեցի դա»։

Սարգիսը նոր է զբաղվում սամբոյով։ Միայն մասնակցում է սամբոյի մրցաշարերին։ Չորս անգամ դարձել է սամբոյի Հայաստանի առաջնության հաղթող, մեկ անգամ՝ ֆինալիստ։ 

«Սամբոյի առաջնությունը առանձնացավ այս տարի նրանով, որ այն անցկացվեց Հայաստանում և ես մասնակցեցի աշխարի առաջնությանը և դարձա մրցանակակիր։ Սա իմ առաջին տարին էր, որ մասնացկում էի սամբոյի աշխարհի առաջնությանը»։



Խոսելով MMA մարզաձևի մասին Սարգիսը ասաց․

MMA մարզաձևով զբաղվող ցանկցացած սպորտսմենի երազանքն է մասնակցել UFC-ի մրցաշարերին մասնակցի և հողթի այդ գոտին։

«Աշխարհի առաջնությունից հետո ինձ սպասվում է մենամարտ նոյեմբերի 25-ին, որտեղ կմրցեմ ֆրանսիացի մարզիկի հետ։ Պրոֆեսիոնալ MMA-ի վարկանշային մենամարտ է ինձ սպասվում»։

Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը ամուսնացած է, ունի երկու դուստր՝ Միլան և Մոնիկան։


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ