Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը կարող են լրջորեն հիասթափվել իրենց սիրելիներից: Հնարավոր է՝ պարզեք մի բան, որը, գուցե, չպետք է իմանայիք:

ՑԼԵՐ

Ճանապարհորդության կամ արշավի գնալիս ձեզ համար նոր հոբբի գտեք, դա, անկասկած, ձեզ կմիավորի ճիշտ մարդկանց հետ եւ նույնիսկ թույլ կտա գտնել ձեր ճակատագիրը՝ ի դեմս նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մարդու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Բոլոր խնդիրները շուտով կլուծվեն եւ անձնական ճակատում ամեն ինչ նորից կհանդարտվի: Հնարավոր է՝ ոչ միանշանակ առաջարկ ստանաք, բայց նախքան համաձայնությունը պետք է լավ մտածեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետնների օրը հիանալի է սիրային հարաբերությունների համար, դուք ազատ եք ինքներդ որոշել, թե ինչպես կզարգանան ձեր հարաբերությունները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Լավ օր կլինի ձեզ համար։ Վերջին շրջանում ձեզ անհանգստացնում են սիրելիի հետ հարաբերությունները, այսօր խնդիրների մեծ մասն ինքնըստինքյան կլուծվեն։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին օրվա առաջին կեսին դրական փոփոխություններ են սպասվում սիրելիի հետ հարաբերություններում։ Վերջապես համաձայնության ու ընդհանուր հայտարարի կգաք կարեւոր հարցերում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին հնարավորություն կտրվի նոր ծանոթություններ հաստատել կամ բարելավել հարաբերություններն իրենց ընտրյալի հետ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների ընտանիքում կտիրի խաղաղություն եւ ներդաշնակություն։ Անցյալի կոնֆլիկտներն ու դժգոհությունները կմոռացվեն, կկարողանաք ամեն ինչ համաձայնեցնել խաղաղ ճանապարհով։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը հարմար է ռոմանտիկ ժամադրության ու նոր ծանոթությունների համար։ Գործընկերները կցանկանան ձեզ գոհացնել կամ ներկայացնել իրենց հարազատներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե ​​Այծեղջյուրները դեռ չունեն զուգընկեր, այսօր ոչ մի փորձ մի արեք նրան գտնելու։ Դուք կարող եք գտնել բոլորովին այլ բան, քան այն, ինչ փնտրում եք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Վերլուծեք եւ ինքներդ ձեզ անկեղծորեն պատասխանեք՝ «Ես գո՞հ եմ իմ կողքին գտնվող մարդուց»: Զգուշորեն վերլուծեք բոլոր դրական եւ բացասական կողմերը:

ՁԿՆԵՐ

Ձկների հարաբերություններում ամեն ինչ հանգիստ ու հարթ կլինի։ Այս օրը կուղեկցվի փոխադարձ հարգանքով ու սիրով։