Հայաստանի ներկայացուցիչների փորձը «Մանկական Եվրատեսիլ»-ում. ինչպես քվեարկել Հայաստանի օգտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի ներկայացուցիչների փորձը «Մանկական Եվրատեսիլ»-ում. ինչպես քվեարկել Հայաստանի օգտին




Երեկ Նիցցայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի հերթական փորձը, որից մի քանի վայրկյան հայտնվել է մրցույթի ինստագրամյան էջում։

Երեկվանից մեկնարկել է նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը: Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Yan Girls-ի օգտին։



Քվեարկությունն իրականացվում է jesc.tv կայքի միջոցով, որտեղ կարող եք գտնել բոլոր ելույթների նախադիտումները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի մասնակիցների եւ ձեր նախընտրած երկու այլ երկրների մասնակիցների օգտին:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին, միջոցառումից անմիջապես առաջ քվեարկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Ավելի ուշ՝ միջոցառման ընթացքում, այն կվերսկսվի մոտավորապես 15 րոպեով: Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության եւ ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր: