Նոր տվյալներ՝ iPhone 16 Pro-ի մասին․ մարտկոցը փայլաթիթեղի փոխարեն կստանա մետաղական շրջանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր տվյալներ՝ iPhone 16 Pro-ի մասին․ մարտկոցը փայլաթիթեղի փոխարեն կստանա մետաղական շրջանակ




iPhone 16 Pro-ն, որն Apple-ը նախատեսում է թողարկել 2024-ին, կստանա մետաղական շրջանակով մարտկոց, որի հզորությունը iPhone 15 Pro-ի համեմատ կավելանա ընդամենը 81 մԱ/ժ-ով, այս մասին հաղորդում է չինական 163.com պարբերականը՝ հղում անելով Kuai Technology News կայքում հրապարակված լուսանկարներին։

Ըստ հրապարակված լուսանկարների՝ iPhone 16 Pro մարտկոցն ավանդական փայլաթիթեղի փոխարեն կունենա մետաղական ամուր շրջանակ։ Լուսանկարներում նաև երևում են մարտկոցի բնութագրերը, այդ թվում՝ 3355 մԱ/ժ հզորությունը և մինչև 4,48 Վ լիցքավորման հնարավորությունը։ Ստացվում է, որ iPhone 15 Pro-ի (3274 մԱ/ժ) համեմատ նոր սմարթֆոնի հզորությունը կավելանա ընդամենը 2,5%-ով։

163.com կայքը նշում է, որ դեռ պարզ չէ, թե ինչի համար է մարտկոցի մետաղական շրջանակը, սակայն ենթադրվում է, որ այն կարող է բարելավել ջերմության ցրումը։ Սա միանգամայն տեղին հնարավորություն է, հատկապես հաշվի առնելով iPhone 15 շարքի սմարթֆոնների գերտաքացման հետ կապված խնդիրները։
Ակնկալվում է, որ Apple-ն iPhone 16 Pro-ն կներկայացնի 2024-ի աշնանը։

Ըստ լուրերի և արտահոսքի՝ iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը կունենան պերիսկոպի տեսախցիկներ՝ 6x օպտիկական խոշորացումով, ձայնի հատուկ կոճակներ և էկրանի տակ Face ID ֆունկցիա: Ավելին, դրանք կլինեն Apple-ի պատմության ամենամեծ սմարթֆոնները՝ iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը կունենան համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ անկյունագծով էկրաններ։