Արկադի Դումիկյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից հատուկ վկայականի է արժանացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արկադի Դումիկյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից հատուկ վկայականի է արժանացել




Երգիչ Արկադի Դումիկյանի՝ հոկտեմբերին հանրահայտ Peacock սրահում կայացած մեծ մենահամերգը իսկական տոնի էր վերածվել։

Դումիկյանի հաջողության լավագույն ապացույցներից են համերգներին լեփ-լեցուն դահլիճները, միլիոնավոր դիտումներ ունեցող տեսահոլովակներն ու երկրպագուների մեծ սերն ու նվիրվածությունը։

Այս մենահամերգը Արկադի Դումիկյանի համար կհիշվի ոչ միայն հանդիսատեսի կողմից ստացած դրական լիցքերով, այլ նաև Մոնիկա Ռոդրիգեզի գլխավորությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից՝Peacock դահլիճում sold out մենահամերգ ունենալու կապակցությամբ արժանացած հատուկ վկայականով։



«Ես չէի ունենա այս մրցանակը, եթե չլիներ իմ հանդիսատերը: Այս համերգը չէր կայանա, եթե իմ թիմը իմ կողքին չլիներ: Էս վկայականը բոլորինս է՝ հանդիսատեսինս, իմ ստեղծագործական թիմինը, համերգի կազմակերպիչներինը... Ես բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին՝ նման անակնկալի համար»,-վկայանը ստանալիս նշեց երգիչը:



Ինչպես միշտ Դումիկյանի կողքին էին իր հարազատ և սիրելի մարդիկ, պրոֆեսիոնալ անձնակազմը։ Բարձր մակարդակով անցկացված համերգի ընթացքում առանձնահատուկ ուշադրության էին արժանի նաև ձայնային և լուսային էֆֆեկտները, որոնք ամբողջացնում էին դահլիճում տիրող տոնական մթնոլորտը։



Չնայած նման մասշտաբներին՝ համերգասրահում տրամադրությունը իսկապես անմիջական էր։ Դումիկյանն անդադար շփման մեջ էր հանդիսատեսի հետ՝ այդպիսով ավելի ոգևորելով նրանց։



**
Դումիկյանի այս մենահամերգին նախորդել էին երևանյան մեծ մենահամերգները, ինչպես նաև շրջագայությունը եվրոպական մի շարք երկրներ և տեղի լավագույն սրահներում ունեցած համերգները։ Նման խիտ և ծսնրսբեռնված գրաֆիկը, սակայն, երգչին չի խանգարում յուրաքանչյուր համերգի ժամանակ պրեմիերայով հանդես գալ: ԱՄՆ-ում տեղի ունեցած համերգի ընթացքում ևս հնչեցին վերջերս թողարկված երգեր։

Peacock թատրոնում անցկացվել են ավելի քան 120 երաժշտական, պարային և կատակերգական ներկայացումներ, մրցանակաբաշխություններ, հեռուստատեսային նախածեր ու կոնֆերանսներ։ Թատրոնը տարեկան հյուրընկալում է ավելի քան 500.000 հանդիսականի։ Շքեղ սրահը տեղավորում է շուրջ 7100 հանդիսականի։ Թատրոնն առաջարկում է 12,000 քառակուսի ոտնաչափ VIP և հյուրընկալության տարածքներ, 10 հանդերձարաններ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ դառնալով կատարողների և երկրպագուների սիրելի դահլիճը։ 2007 թվականի հոկտեմբերին՝ բացումից ի վեր՝ Peacock թատրոնը-ը հյուրընկալել է ամենահայտնի արտիստների համերգները, որոնց թվում են՝ Ալան Ջեքսոնը, Քեթի Փերին, Չարլի Ուիլսոնը, Խուան Գաբրիելը, Արետա Ֆրանկլինը, Էդ Շիրանը, Ջոն Ֆոգերտին, Մարկ Էնթոնի, Ջոն Լեջենդը, Քելլի Քլարկսոնը, Յանին, Նիկի Մինաժը։