Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարն ընդգրկվել է TIME ամսագրի՝ 2023 թվականի 100 լավագույն լուսանկարների շարքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարն ընդգրկվել է TIME ամսագրի՝ 2023 թվականի 100 լավագույն լուսանկարների շարքում



Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարն ընդգրկվել է TIME ամսագրի՝ 2023 թվականի 100 լավագույն լուսանկարների շարքում։

Լուսանկարում պատկերված են արցախցիներ, որոնք ստիպված էին լքել իրենց հայրենիքը՝ այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Լուսանկարի հեղինակը Նաննա Հեյթմանն է (The New York Times/Redux):

«Մեքենան Կոռնիձորից տեղափոխում է Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականներին․ Հայաստան․ սեպտեմբերի 25»,-ասվում է լուսանկարի նկարագրության մեջ։

Մնացած լուսանկարները կարող եք դիտել այստեղ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի բնակչության դեմ կիրառեցին ականանետներ, հրթիռներ եւ հրետանի, ռազմական ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր՝ իրականացնելով պատերազմական հանցագործություններ։ Մասնավորապես գնդակոծվել են Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ հարակից բնակավայրերը՝ պատճառելով մարդկային եւ գույքային կորուստներ։

Արցախի բնակչության նկատմամբ ծրագրված եւ կանխամտածված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվել է պատմական հայրենիքից։